Բանակի օրվան նվիրված միջոցառումները Վաղարշապատ համայնքում մեկնարկել են ծաղկեպսակի խոնարհմամբ և ծաղկեդրմամբ Արցախյան պատերազմների ընթացքում կյանքը զոհած հերոս զավակների հիշատակը հավերժացնող հուշակոթողներում՝ համայնքապետարանին հարակից պուրակում, Զվարթնոց թաղամասի եղբայրական գերեզմանում և Ոսկեհատ համայնքում։














