ԱԱրսեն Մկրտչյան

Նախատեսված է ստեղծել արագ արձագանքման բժշկական թիմ. Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Նախատեսված է ստեղծել արագ արձագանքման բժշկական թիմ. Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին: Վերջինս իր նոր պաշտոնավարման կապակցությամբ հավատարմագրերն է հանձնել առողջապահության նախարարին:

 

Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում:
 
May be an image of 2 people, people sitting and indoor
 

«COVID-19-ի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ առողջապահությունը մեր երկրում դարձել է առաջնահերթություն: Նոր՝ «Օմիկրոն» տեսակով պայմանավորված՝ պետք է անենք հնարավոր առավելագույնը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում նվազագույն ցուցանիշներ ունենալու համար»,- նշել է առողջապահության նախարարը:

 
May be an image of 2 people and people sitting

 

«Այս ամենում լուսավոր կետը թերևս քաղած դասերն են»,- արձագանքել է Ջիհանե Թաուիլահը:

 

Առաքելության ղեկավարը ԱՀԿ-ի անունից իր երախտագիտություն է հայտնել նախարարությանը` տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքների համար` վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերից մեկին՝ «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև», որի հիմնական նպատակն է նպաստել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների ներդրմանը` հատուկ ուշադրություն դարձնելով կարողությունների ընդլայնմանն ու երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծմանը` բարելավելով Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը:
 
Ծրագրով նախատեսված է Հայաստանում ստեղծել արագ արձագանքման բժշկական թիմ, որը կհավաստագրվի ԱՀԿ-ի կողմից:
 

«ԱՀԿ հայաստանյան գրասենյակը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը լիովին հավատարիմ են երկրում ԱՀԿ հիմնական գործընկեր առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցության հանձնառությանը»,- նշել է Ջիհանե Թաուիլահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում