Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով

ՀՀայկարամ Նահապետյան

Հունվարի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Երևանի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 21-ամյա մի բնակչի:

Նա 2021 թվականի նոյեմբերի 19-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով։

Խափանման միջոցը՝ կալանք:

21-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում