ԳԳևորգ Թոսունյան

Հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը

Հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:
 
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի կազմը հետևյալն է.
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 
Մարդու իրավունքների պաշտպան
 
Վ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Վ. Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Է. Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Մ. Մելքոնյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ
Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Տ. Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:
 
Խորհուրդը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը հաստատելու է հանձնաժողովի մշակած Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, իսկ մինչև 2023 թ. հունիսի 30-ը հաստատվելու է հանձնաժողովի մշակած՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացվելու վարչապետի աշխատակազմ։
 
 

հավելված1

հավելված2

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում