ԱԱլիս Մելիքսեթյան

Նոր արգելապատնեշներ՝ ժամանակավոր տարբերակի փոխարեն

Նոր արգելապատնեշներ՝ ժամանակավոր տարբերակի փոխարեն

Մոսկովյան փողոցում 2 օր առաջ տեղադրված ծաղկամանները, որոնք տեղադրվել էին որպես ժամանակավոր լուծում՝ դպրոցի հարակից տարածքում երեխաների անվտանգությունը ապահովելու համար, այսօր փոխարինվել են արգելապատնեշներով՝ հետիոտների անխոչընդոտ անցուդարձը ապահովելու և մայթերում մեքենաների կայանումը խոչընդոտելու համար:

 
Այդ մասին ասված է Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 4 մարդ, road, փողոց և ծառը

 

«Հորդորում ենք վարորդներին մեքենաները չկայանել ոչ թույլատրելի հատվածում և չվտանգել հատկապես երեխաների կյանքը։

 
May be an image of 4 մարդ, ավտոմեքենա և փողոցը
 

Կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցների կողմից արգելապատնեշներ են տեղադրվել նաև հարակից Աբովյան փողոցում։

 
May be an image of 3 մարդ, ծառ և փողոցը
 
Գործընթացը շարունակական է»,- նշված է գրառման մեջ։
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում