ԳԳոհար Սարգսյան

Մարտի 21-ը կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր

Մարտի 21-ը կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Կարևորելով անտառագետների և ջրաբանների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ, արժանին պետք է մատուցել անտառագետ և ջրաբան մասնագետներին՝ գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց:

Այսուհետ մարտի 21-ը հանրապետությունում կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում