ՄՄարի Կոստանյան

Ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակում կայացված որոշումից հետո ՄԻԵԴ դիմում ներկայացնելու ժամկետը կրճատվում է

Ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակում կայացված որոշումից հետո ՄԻԵԴ դիմում ներկայացնելու ժամկետը կրճատվում է

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝  Կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո ՄԻԵԴ դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամսի:

«Այս նոր չորսամսյա ժամկետը ուժի մեջ կմտնի 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվելու է միայն այն դիմումների նկատմամբ, որոնցում վերջնական ներպետական որոշումը կայացվել է 2022 թ. փետրվարի 1-ին կամ այդ ամսաթվից հետո»,- ասված է գրառման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում