ԱԱրսեն Մկրտչյան

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կոլեգիայի նիստ՝ Պաշտպանության նախարարությունում. լուսանկարներ

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կոլեգիայի նիստ՝ Պաշտպանության նախարարությունում. լուսանկարներ

Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների վրա և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել՝ ողջամիտ ժամկետներում դրանք շտկելու և զեկուցելու վերաբերյալ։

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում գերատեսչական պարգևների են արժանացել զինված ուժերի՝ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում