Արցախի նախագահի ընտրությունը կկայանա հուլիսի 19-ին

Արցախի նախագահի ընտրությունը կկայանա հուլիսի 19-ին

Հայտնի է Արցախի նախագահի ընտրության օրը: Այն տեղի կունենա հուլիսի 19-ին: Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հայտարարությունում ասվում է, որ խորհրդարանի կողմից ընտրվող հանրապետության նախագահը կպաշտոնավարի մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Բակո Սահակյանը «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից, և Էդուարդ Աղաբեկյանը՝ «Շարժում -88» խմբակցության կողմից: Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա խորհրդարանի հատուկ նիստում, որը կգումարվի հուլիսի 19-ին՝ ժամը 11.00-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում