ՆՆարե Ոսկանյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

Հունվարի 24-ին, ժամը 15:27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ–Ճարճակիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Ճարճակիս գյուղի սկզբնամասում։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում