Նիկոլ Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնության մասին

ՀՀայկարամ Նահապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար հայտարարած մրցույթին:

«Շատ լավ է, որ Գագիկ Ծառուկյանը, որի մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնում է հանրությանը»,- ասաց Փաշինյանը: 

Փաշինյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո բանավեճը կարևոր շերտեր է բացել։ Ըստ նրա՝ դա լավ առիթ է՝ հանրային ոլորտում առկա մի շարք խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու: 

«Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորն ակտիվացան: Եվ կան շրջանակներ, որոնց թվում է, թե «Հիսուս Քրիստոս» անունը օգտագործելու սեփականության կադաստրով հաստատված վկայական կա, որ Հիսուս Քրիստոսի մասին հանկարծ ուրիշ ոչ ոք չխոսի, իրենք են լիազորված…»,- ասաց Փաշինյանը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում