Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կզրոյացվեն․ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Ռուս խաղաղապահ զորախմբի գործունեությունը շատ բարձր եմ գնահատում։ Այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ընդհանրապես կզրոյացվեն»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ըստ Փաշինյանի, դրանք դինամիկ ձևով  զարգանում են։

«Դրանք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային, որոնք շատ կարևոր տնտեսական կոմպոնենտով են ամրապնդված ԵԱՏՄ-ում մեր ընդհանուր համատեղ մասնակցությամբ։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև ավելի արդյունավետ կդառնա»,- ասաց Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում