Կոմունիկացիաների բացման արդյունքում Արցախը շահելու է անվտանգություն և բարեկեցության իր բաժինը. ՀՀ վարչապետ

ՆՆարե Թադևոսյան

Ես ուզում եմ, որ այն, ինչ ասում եմ այստեղ և ասում եմ բանակցային սեղանի շուրջ, իրարից չտարբերվեն։ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ կարևոր է խնդրի կարգավորումն ինքնորոշման իրավունքի հիման վրա։

«Բայց մենք պետք է ասենք, որ այդ նույն մադրիդյան սկզբունքների շրջանակում տարածքային ամբողջականության սկզբունք էլ կա։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք՝ մեր դիվանագիտությունը շուտասելուկի վրա ենք հենում, թե ոչ շուտասելուկի վրա»,- ասաց նա՝ նշելով, որ իրավիճակն անհրաժեշտ է ճիշտ ախտորոշել։ 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կշահի Արցախը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման արդյունքում, ապա վարչապետը նշեց՝ Արցախը շահելու է անվտանգություն և բարեկեցության իր բաժինը։

«Շատ պարզ և ակնհայտ բան է»,- ասաց վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում