Օրը՝ 60 վայրկյանում | 24.01.2022

ԱԱրևիկ Աբելյան

2022 թ. Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Նիկոլ Փաշինյան:

Հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար ՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի․ Ալեն Սիմոնյան:

Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան:

Վլադիմիր Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով:

Արևելյան Եվրոպայում ՀԱՊԿ-ի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ակտիվությունը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը, և անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը. Ստանիսլավ Զաս։

Ռեջեփ Էրդողանը և Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Կիևում դեսպանատան աշխատակիցների ընտանիքները պետք է լքեն Ուկրաինան. ԱՄՆ պետդեպ:

Թուրքիան ստորագրել է ուկրաինական շարժիչներով «Բայրաքթարի» արտահանման առաջին պայմանագիրը:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք, առողջացել է 176 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում