Քրիստիննե Գրիգորյանը ԱԺ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ 68, դեմ 0։
Ըստ օրենքի՝ Քրիստիննե Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է քվեարկությունից անմիջապես հետո։
«Ստանձնելով ՄԻՊ պաշտոնը՝ երդվում եմ․ հավատարիմ լինելով սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները։ Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջաննասիրությամբ»,-ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանն իր պարտականությունների կատարմանը կանցնի ԱԺ-ում իր երդման արարողությունից հետո, նախորդ պաշտպանի պաշտոնավարման ավարտի հաջորդ օրը։










