Տեսչական մարմինը տուգանել է տնտեսվարողին՝ առանց թույլտվության գովազդային վահանակ շահագործելու համար

Առանց թույլտվության գովազդային վահանակ շահագործելու համար ընկերության տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացվել է։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից կատարված վերահսկողություն արդյունքում պարզվել է, որ «Նախազգուշացում» վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Կ․-ն մեկ տարվա ընթացքում չի կատարել գովազդի մասին օրենսդրության պահանջները և շարունակել է առանց համապատասխան թույլտվության շահագործել գովազդային վահանակը։
Նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում` նույն արարքը կրկին կատարելու դեպքում նախատեսված է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:
Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ և վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Ուստի, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Իմիջ Մ․ Գ․» ՍՊԸ տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 150 հազար ՀՀ դրամի չափով:









