ՀՀայկարամ Նահապետյան

Թմրամիջոցներ և արգելված իրեր՝ դատապարտյալի խցում և նրա համար նախատեսված հանձնուքում

Թմրամիջոցներ և արգելված իրեր՝ դատապարտյալի խցում և նրա համար նախատեսված հանձնուքում

2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Դ. Մ.-ի կողմից դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ բերված հանձնուքը և կարմիր պղպեղի տուփի միջից հայտնաբերել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 19,44 գրամ քաշով բուսական զանգված: Ավելի ուշ՝ ժամը 17:30-ի սահմաններում, խուզարկություն է իրականացվել նույն դատապարտյալի խցում: Խուզարկության արդյունքում պահարանի ետնամասից հայտնաբերվել են ծխախոտի տուփի մեջ թաքցված 2 բաժանորդային քարտ, 2 դատարկ ներարկիչ՝ իրենց ասեղներով, ինչպես նաև մետաղյա ծխախոտի տուփի մեջ թաքցված 13 հատ սերմնահատիկ: Դատապարտյալ Կ. Հ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը պատկանում են իրեն:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում