Պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը բավականին լավ տեղեկացված էր իր լիազորությունների մասին․ Մամիջանյան

ԳԳոհար Սարգսյան

Խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին և այդ որոշման հիմքերին, որ նշել էր նախագահը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հայտնել էր մի իրավիճակի մասին, երբ ստիպված էր պետականության երաշխավորը լինել՝ փաստացի չունենալով որևէ գործիք։

«Իր հրաժարականի տեքստում նշված պատճառներն ինձ համար, մեղմ ասած, անտրամաբանական էին, որովհետև պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը բավականին լավ տեղեկացված էր, կարծում եմ՝ լավ կարդացել էր Սահմանադրությունը, որի վրա երդվել է։ Չորս տարի նույն «երգը երգել», նույն բանի մասին խոսել՝ լիազորություններ, լիազորություններ, ինձ համար անընկալելի է։ Ընթացիկ ժամանակահատվածում պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը նաև իր որոշակի լիազորություններ պատվիրակել, զիջել էր՝ հօգուտ ԱԺ-ի։ Մարդ, որը բողոքում է իր լիազորություններից, բայց դրանցից մի քանիսից հրաժարվում է հօգուտ ԱԺ-ի, ինձ համար անտրամաբանական է»,- ասաց Մամիջանյանը։

Թե որն էր, այնուամենայնիվ, ՀՀ նախագահի հրաժարականի պահանջը, Մամիջանյանը նշեց.

«Ես չեմ կարող դեռևս ասել, բայց այդ պատճառը կարող է լինել թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական»։

Պատասխանելով հարցին, թե իրենք մտադի՞ր են արդյոք ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել, Մամիջանյանը նշեց, որ գործընթացը կքննարկվի իրենց խմբակցության նիստում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում