ԳԳևորգ Թոսունյան

ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը. գրանցվել է 433 դեպք, որից 148-ը՝ արտակարգ

ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը. գրանցվել է 433 դեպք, որից 148-ը՝ արտակարգ

Հունվարի 17-23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 433 դեպք, որից 148-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 62 հրդեհի, 2 պայթյունի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 140 կենցաղային կանչ:

Տուժել է 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 7 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 80 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 452 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 286 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում