ԼԼիլիթ Սեդրակյան

Պայթյուն՝ գազի արտահոսքի հետևանքով․ կա տուժած

Պայթյուն՝ գազի արտահոսքի հետևանքով․ կա տուժած

Հունվարի 23-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում՝ «Բոռա» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Տիչինայի փողոցի տներից մեկում (100 քմ) գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Փլուզվել է միջսենյակային մեկ պատ՝ 12 քմ, վնասվել են պատուհանի ապակիները։

Վ․ Թ․-ն (ծնված 1943 թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում