ԼԼիլիթ Գասպարյան

ՀՀ վարչապետը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

ՀՀ վարչապետը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

 
«Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
 

Լրատվամիջոցները և հասարակական կազմակերպություններն այսօր մինչև ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։

 

Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ»,-գրել է վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում