ՆՆարե Ոսկանյան

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում անհավասարության ցուցանիշ. Ժ. Անդրեասյան

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում անհավասարության ցուցանիշ. Ժ. Անդրեասյան
Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում անհավասարության ցուցանիշ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
 
«Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարն Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։ Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։
 
Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։ Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ»,- գրել է Անդրեասյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում