ՀՀայկարամ Նահապետյան

Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիան»՝ Գյումրիում երեկ տարածված հոտի վերաբերյալ

Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիան»՝ Գյումրիում երեկ տարածված հոտի վերաբերյալ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Գյումրիում երեկ երեկոյան գազի սուր հոտի տարածման վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել: 

Պարզաբանման մեջ նշվում է, որ «Գազպրոմ Արմենիայի» գազաբաշխիչ կայաններում կատարվում է ՀՀ տարածք ներմուծվող բնական գազի հոտատվություն (օդորիզացիա):

«Հունվարի 20-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում տարածված հոտը հետևանք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման, որի վերացման վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավել օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց:
 
Արդյունքում, բնական գազի օգտագործման պայմաններում, տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ:
 
Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթունավտանգ չէ և չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի»,- ասված է պարզաբանման մեջ:
 
Հիշեցնենք՝ երեկ Շիրակի մարզպետարանը տեղեկացրել էր՝ կատարվածը փորձարկման արդյունք է, և անհանգստանալու կարիք չկա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում