ՄՄարի Կոստանյան

Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում քննարկվել է Հայաստանում ներդրումների հարցը

Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում քննարկվել է Հայաստանում ներդրումների հարցը

Քյոլն կատարած այցի շրջանակներում ՀՀ դեսպանության պատվիրակությունը Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում աշխատանքային հանդիպում է ունեցել NRW Global Business գործակալության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է ԳԵրմանիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

May be an image of 5 մարդ, people standing և ներսումը

«Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբը, որը ստեղծվել է 1912 թ․ որպես տնտեսության և գիտության, մշակույթի և քաղաքականության ֆորում, հյուրընկալել է հանրաճանաչ գործիչներ և առաջնորդներ։ NRW Global Business գործակալության գործադիր տնօրեն Ֆելիքս Նոյգարթի (Felix Neugart), Ելենա Մատեկինայի (Elena Matekina) և Թիմուր Կուրթի (Timur Kurt) հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ներդրումների, ինչպես նաև Հայաստանի և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի միջև տնտեսական փոխադարձ շահավետ համագործակցության հնարավորությունները։ Զրուցակիցները պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում