ՎՎարդուհի Հարությունյան

ՀԱՊՀ hոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Ավինյանը

ՀԱՊՀ hոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Ավինյանը

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։

Այն բացել է խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին hոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար` Յու. Սարգսյանը ներկայացրել է օրակարգի առաջին հարցը՝ hոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։

Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը hոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի են ունեցել ելույթներ։

Պաշտոնի առաջադրումը պաշտպանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։

Ելույթներից հետո տեղի է ունեցել քվեարկություն, և միաձայն hոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում