ԱԱրևիկ Աբելյան

Համագործակցության հուշագիր՝ Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև

Համագործակցության հուշագիր՝ Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև

Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է՝ մարզպետարանի և ինստիտուտի փոխադարձ համագործակցության միջոցով ապահովել «պետություն-կրթություն-տնտեսություն-զարգացում» քառամիասնությունը, զարգացնել և ամրապնդել երկու կառույցների միջև կապերը՝ հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ իրականացնելով համատեղ ծրագրեր:

Համագործակցության հուշագիրը ստորագրել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Կնքված հուշագրի շրջանակում մարզպետարանը ինստիտուտին ներկայացնում է մարզում տեղակայված հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման և մարզադպրոցներում մարզումների կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայի կիրառման արդյունավետության բարձրացման, հանրային առողջության քարոզչության ոլորտներում ՀՀ Կոտայքի մարզում առկա խնդիրները, որոնց ուսումնասիրման և այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ինստիտուտն իր մասնագիտական ամբիոններում ձևավորում է մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ։

Ինստիտուտն իր պատրաստակամությունն է հայտնում ուսանողներին առաջարկել պրակտիկ թեմաներ՝ մասնագիտական ամբիոններում և ՀՀ Կոտայքի մարզում հետազոտություններ իրականացնելու համար, իսկ մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում իր իրավասությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել այդ հետազոտություններն  իրականացնողներին։

Հուշագրի կնքումից հետո զրուցակիցները վերահաստատել են, որ այն թղթից գործին անցնելու առաջին քայլը կդառնա ու հնարավորություն կտա ամրապնդելու կապերը մարզպետարանի և ինստիտուտի միջև, որը կնպաստի ոլորտային խնդիրների լուծմանն ու ամենատարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի շուրջ համագործակցության ընդլայնմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում