ՎՎահե Դավթյան

ՀՌՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը

ՀՌՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը

Ազգային ժողովն այսօր քննարկել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Մանուկյանի թեկնածությունը:

Արթուր Մանուկյանի կենսագրությունն ու աշխատանքային բազմափորձ ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Թագուհի Ղազարյանը: Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականին, նա  մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ,  թատրոնի և կինոյի արտիստ, եղել է ԱԺ պատգամավոր:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունվարի 21-ի նիստում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում