ԳԳոհար Սարգսյան

Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ վայրերում

Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ վայրերում

Կառավարությունը փոփոխություններ է կատարում «Գովազդի մասին» օրենքում` առաջարկելով թույլատրել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների ցանկացած տեսակի գովազդ սահմանափակ վայրերում:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ այսօրվա նիստում:

Ըստ հիմնական զեկուցող, Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ խաղամոլության դեմ պայքարն իրենց քաղաքական թիմի համար առաջնահերթություն է, և նախագիծը միտված է այդ օրակարգի սպասարկմանը: Պատգամավորի խոսքով` 2020-ի ընթացքում իրականացվել են շուրջ 1,9 տրիլիոն գումարի չափով խաղադրույքներ, իսկ 2021-ին այդ թիվն աճել է 1.5 անգամ:

Ելույթներում պատգամավորները կարևորել են իրականացվող փոփոխությունները, ներկայացրել նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում