ԳԳոհար Սարգսյան

300 հազար դրամը գերազանցող գործառնությունները կիրականացվեն անկանխիկ եղանակով

300 հազար դրամը գերազանցող գործառնությունները կիրականացվեն անկանխիկ եղանակով

66 կողմ, 28 դեմ, 5 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը: 

Փաթեթի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և քաղաքացիների համար անկանխիկ վճարումներ իրականացնելու պայմաններ ստեղծել: Այլ կերպ ասած՝ տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը: 

Ըստ հիմնավորման՝ «Անկանխիկ գործառնությունների խթանումը կնպաստի երկրում առավել թափանցիկ և հաշվետվողական համակարգ ունենալուն, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին և ստվերի կրճատմանը»։

Իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավահարաբերությունների դեպքում մինչև 300 հազար դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են: Այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում