ԳԳոհար Սարգսյան

Մասնավոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները ևս պետության կողմից անվճար դասագրքեր կստանան

Մասնավոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները ևս պետության կողմից անվճար դասագրքեր կստանան

89 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Կրթության մասին» օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ հանգամանքից` սովորում են պետական թե ոչ պետական դպրոցում, դասագրքերը կստանան անվճար:

Այսօր պետական դպրոցների տարրական դասարաններում սովորում է 150000 երեխա, ոչ պետական դպրոցներում՝ ավելի քան 4000:

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում