ԼԼիլիթ Սեդրակյան

ԱՆ տեղեկատվական բազայի՝ կորոնավիրուսից մահվան տվյալները համապատասխանեցվել են Վիճկոմիտեի վիճակագրությանը

ԱՆ տեղեկատվական բազայի՝ կորոնավիրուսից մահվան տվյալները համապատասխանեցվել են Վիճկոմիտեի վիճակագրությանը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը:

 

Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը:

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում