ԼԼարա Մանուկյան

Ներնետման դեպք «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Ներնետման դեպք «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Հունվարի 16-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել հնարավոր ներնետման մասին:

Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղազննություն, որի արդյունքում հսկիչ-հենակետային գոտու տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել 4 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 լիցքավորիչ, 2 USB լար և 1 ականջակալ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում