Գյումրիից Գառնի՝ Արագած լեռան վրայով. բացառիկ թռիչք

ԱԱրևիկ Աբելյան

SkyBall-ի հիմնադիր Նաիրի Բարսեղյանը Սերգեյ Բաժենովի հետ բացառիկ թռիչք է կատարել Հայաստանում՝ Գյումրիից Արագած լեռան գագաթների վրայով դեպի Երևան՝ Գառնի:

Բնութագրությունը հասանալի չէ

Օդապարիկով թռիչքի տևողությունը եղել է 6 ժամ: Այն իրականացվել է մինչև 5000 մ բարձրության և -35 աստիճան ցելսիուսի պայմաններում:

Նաիրի Բարսեղյանը հրապարակել է օդապարիկի զամբյուրից բացված տեսարանի՝ արևածագի պահին Արագած և Արարատ լեռների լուսանկարները: Նա հայտնել է նաև այս տարի համաշխարհային ռեկորդ սահմանելու մտադրության մասին:

Ներկա ռեկորդը՝ AX-9 օդապարիկով առանց վայրէջքի, ամենաերկարատև՝ 32 ժամ 12 րոպե տևողությամբ թռիչքը,  պատկանում է ռուս հայտնի ճանապարհորդ Ֆեոդոր Կոնյուխովին և օդաչու Իվան Մինաելոյին:

Վերջին մեկ տարվա ընթացքում Նաիրի Բարսեղյանը Սերգեյ Բաժենովի հետ իրականացրել է ահռելի ծավալների նախապատրաստական աշխատանք, գտել տեխնիկական նոր լուծումներ, որոնց շնորհիվ էլ հնարավոր կլինի նոր ռեկորդ սահմանել:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում