ԱԱրևիկ Աբելյան

Մեղադրանքներ Onyxum ֆինանսական բուրգի մաս ստեղծող 11 անդամի. ՔԿ-ն այլ տեղեկատվություն դեռ չի հաղորդում

Մեղադրանքներ Onyxum ֆինանսական բուրգի մաս ստեղծող 11 անդամի. ՔԿ-ն այլ տեղեկատվություն դեռ չի հաղորդում

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել Onyxum անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, որպիսի հանցավոր արարքի համար, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել Onyxum անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամի։

«Նշված հրապարակման կապակցությամբ Onyxum անվամբ ընկերության անունից տարբեր լրատվամիջոցներով կատարված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվության տրամադրումից և հրապարակային բանավեճից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով:

Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնական հրապարակմամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանում բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգ, որի գործունեության հետևանքով տուժել են Հայաստանի հազարավոր քաղաքացիներ:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2013-ից Իրանի տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում Vodanet British LTD կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգը Իրանի, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ Հայաստանում գործունեություն է ծավալել 2016-ից:

VODA անվան ներքո հանդես եկող հանցավոր խմբի բարձր պաշտոններում գտնվող անդամները բուրգի կազմում ծրագրել և գործարկել են օրենքով արգելված համակարգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում