Քաղաքացիների համար պայմաններ են ստեղծվում անկանխիկ վճարումներ իրականացնելու համար

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը: Փաթեթի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և քաղաքացիների համար պայմաններ ստեղծել անկանխիկ վճարումներ իրականացնելու համար:

Օրինագծով ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամը. այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է  կատարվեն անկանխիկ եղանակով:

«Օրենքի ընդունման արդյունքում կանխիկ գործառնությունների ծախսերը, անկանխիկ գործառնությունները կդառնան ավելի մատչելի, շահավետ և արդյունավետ: Բացի դրանից՝ անկանխիկ գործառնությունների իրականացումը նվազեցնելու է ստվերային տնտեսությունում գտնվելու շարժառիթները և խթանները»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: 

Նրա խոսքով՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա իր ցանկությամբ իրականացնել անկանխիկ վճարում ապրանքի կամ ծառայության դիմաց, և տնտեսվարողն իրավունք չպետք է ունենա դա մերժելու:

«Ես ուզում եմ՝ մեր քաղաքացիներն ունենան նույն հնարավորությունը, ինչ-որ ես: Այսօրվա սակագներից ավել սակագին չի լինելու, հակառակը, մրցակցության արդյունքում նվազելու են սակագները: Սա էլ այս օրենքի մյուս օգուտն է»,- ասաց Երիցյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում