ԱԱրսեն Մկրտչյան

Անցած շաբաթ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 461 դեպք, որից 156-ը՝ արտակարգ

Անցած շաբաթ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 461 դեպք, որից 156-ը՝ արտակարգ

Հունվարի 10-16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 461 դեպք, որից 156-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 1 պայթյունի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 68 ՃՏՊ, ինչպես նաև՝ 129 կենցաղային կանչ. տուժել է 135 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 107 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 875 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 366 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում