Կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը. ԱԺ փոխնախագահ

ԳԳոհար Սարգսյան

Մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Հայաստանն այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից: Առանց նախապայմանների կողմ ենք, որպեսզի սահմանները բացվեն, և հարաբերություններն օր առաջ կարգավորվեն: Դա բխում է ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերից»,- ասաց Արշակյանը:

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ, ի պատասխան պատգամավորներից մեկի հարցին, անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը: 

«Հանդիպումը եղել է ՌԴ արտգործնախարարության ընդունելությունների տանը: Հանդիպման արդյունքում ՀՀ, Թուրքիայի արտգործնախարարությունները հրապարակել են մամուլի հաղորդագրություններ, որոնցում նշված է, թե ինչ են քննարկել հատուկ ներկայացուցիչները»,- ասաց Ռուբինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում