ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 նոր պատգամավոր մանդատ ստացավ

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովում մեկնարկել է 8-րդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները:

Այսպես, մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին:

Նշենք, որ նրանք փոխարինում են մարզպետներ նշանակված Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում