Հակառակորդը շարունակում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հակառակորդը շարունակում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հակառակորդը տոնական օրերին շարունակել է ակտիվություն դրսեւորել սահմանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, հունվարի 7-ին եւ լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն եւ անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում