ԼԼիլիթ Սեդրակյան

Կարեն Գիլոյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում հետևել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին

Կարեն Գիլոյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում հետևել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին:

 

Կարեն Գիլոյանն ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ հետևել է շվեյցարական կարգով անցկացվող մրցաշարին, որին տարբեր տարիքի մոտ 400 շախմատիստ է մասնակցում՝ Երևանից և ՀՀ մարզերից:

 

Ի դեպ, այսօր շվեյցարական մրցաշարի վերջին տուրն է, ինչից հետո հայտնի են դառնալու բոլոր մրցանակակիրները:
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում