ՎՎարդան Հովսեփյան

Կապան-Քաջարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և գլորվել ձորը. կան տուժածներ

Կապան-Քաջարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և գլորվել ձորը. կան տուժածներ

Հունվարի 16-ին՝ ժամը 16:07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը (մոտ 30 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և 1 ուղևոր հոսպիտալացվել են Կապանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում