ՆՆարե Ոսկանյան

Վթար Բեյրութի փողոցում. 3 տուժածներից մեկը մահացել է

Վթար Բեյրութի փողոցում. 3 տուժածներից մեկը մահացել է

Հունվարի 16-ին, ժամը 03։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանին հարակից այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բեյրութի փողոցում՝ մանկական այգու մոտակայքում, բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz S500»  (վարորդ` Դ․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ․ Բ․-ն (ծնված 1988 թ․) մահացել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում