ԱԱրսեն Մկրտչյան

Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին կարճ ժամանակում բավական արդյունավետ աշխատանքի, մարզային խնդիրներին արագ լուծումներ տալու համար:

 

Ապա Սանոսյանը շնորհավորել է Սերգեյ Մովսիսյանին և հաջողություններ մաղթել: Նախարարը նշել, որ վերջինս, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և շատ արագ կլծվի այդ խնդիրների լուծմանը, քանի որ մարզի առաջ բավական հավակնոտ ծրագրեր են դրված:

 

Արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ևս շնորհակալություն է հայտնել աշխատակազմին կարճ, բայց արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին:

 

Սերգեյ Մովսիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կառավարությանը՝ մարզի կառավարումն իրեն վստահելու համար: Նորանշանակ մարզպետը նշել է, որ Ռազմիկ Պետրոսյանը բավական բարձր նշաձող է սահմանել, և ինքը կանի առավելագույնը՝ Կառավարության, քաղաքական թիմի և ժողովրդի սպասումներն արդարացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում