Trade-in. հին ավտոմեքենան նորով փոխարինելու հնարավորություն

ԱԱրևիկ Աբելյան

Նոր հնարավորություն՝ հին ավտոմեքենան նորով փոխարինելու համար: Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ավտոմեքենաների Trade-in համակարգի մասին օրենքը: Նախկին օրենսդրական կարգավորումներով` հին ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում ավտոսրահը դրա դիմաց մի քանի անգամ էր հարկվում։ Նախ վճարում էին հին ավտոմեքենայի գնման արժեքի 20%-ի, իսկ վերավաճառելիս` վաճառքի գնի տարբերության 20%-ի չափով, և երրորդ անգամ` ևս 10-ը տոկոսի չափով` որպես ԱԱՀ, քանի որ հանդես էին գալիս քաղաքացու անունից` որպես հարկային գործակալ: Նոր կարգավորումներով ԱԱՀ-ի հարկման մեխանիզմը նվազեցվել է:

Արմեն Եգանյան (ՀՀ ԷՆ արդյունաբերության զարգացման վարչության պետ) - Եթե ավտոարտադրողի ներկայացուցիչը ձեռք է բերում ֆիզիկական անձից ավտոմեքենա և հետագայում վաճառում, ապա ԱԱՀ-ն հաշվարկվելու է միայն իր վաճառքի գնի և ձեռքբերման տարբերությունից է:

Եվս մեկ փոփոխություն էլ իրականացվել արդեն եկամտային հարկի մասով:

Արմեն Եգանյան - Եթե նախկինում ֆիզիկական անձը եկամտահարկ էր վճարում, ապա այժմ՝ ոչ:

Զեղծարարություններից զերծ մնալու համար Trade-in համակարգով կարող են գործունեություն իրականացնել միայն լիցենզավորված կազմակերպությունները, այն է՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ավտոսրահները: Trade-in համակարգը գործում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման դեպքում:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում