ԼԼարա Մանուկյան

Ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

Ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

Հունվարի 14-ին, ժամը 16:11-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 154-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ ուղևորներ Յ. Կ.-ն (ծնված 1954 թ.) և Ջ. Կ.-ն (ծնված 1959 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարներն ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել և ավտոքարշակին են մոտեցրել ավտոմեքենան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում