ՀՀովհաննես Վարդանյան

Տեղի է ունեցել դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը

Տեղի է ունեցել դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը

Մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված է արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը։ Ընդհանուր ժողովից հետո տեղի է ունենալու նաև դատավորների միության ժողով, որի օրակարգում երկու հարց է լինելու՝ միության նախագահի և տեղակալների ընտրությունը։

Նախագահի պաշտոնում առաջադրվել են վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։ Դռնփակ նիստին ներկա է եղել 260 դատավորից 186-ը:

«Եկել եմ ընտրվելու նպատակով: Ակնկալիքս ընտրվելն է»,- ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

«Մեր գալու նպատակն է, որ միությունը սկսի աշխատել՝ պարոն Ազարյանի գլխավորությամբ»,- ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում