ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական վերջին սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Ադրբեջանական վերջին սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:  

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ,

Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել էին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002 թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002 թ.) և շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003 թ.):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում