ԱԱրսեն Մկրտչյան

Արտաշիսյան փողոցի գազատարի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել այսօր՝ ժամը 18:00-ին

Արտաշիսյան փողոցի գազատարի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել այսօր՝ ժամը 18:00-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վթարավերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունվարի 14-ին՝ ժամը 18:00-ին, որից հետո կսկսվի գազաթողարկումը:

Հիշեցնենք, որ Արտաշիսյան փողոցով անցնող գազատարը վնասվել էր ավտովթարի հետևանքով՝ մեքենան բախվել էր այդ փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 13-ին՝ ժամը 18։00-ից, դադարեցվել էր Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների գազամատակարարումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում