ՆՆարե Ոսկանյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա, 72 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա, 72 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 11-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան և Երնջատափ գյուղերում, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Սոլակ գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցք գյուղերում, Սալուտ-Վարդաղբյուր, Վարդաղբյուր-Մուսայելյան, Երևան-Մեղրի, Ամասիա-Բերդաշեն և Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա և 72 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում