ՎՎարդան Հովսեփյան

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհներով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
 
Հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային hամակարգող ինժեները տեղում վերահսկում է ճանապարհների վիճակն ու սպասարկող կազմակերպության աշխատակիցների աշխատանքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում